Վորոնեժ — Երևան ավտոբուս

Վորոնեժ → Երևան — 6000 ռուբլի
Երևան → Վորոնեժ — 30000 դրամ
Տեղեկությունների համար զանգահարել +374(77)87-48-48, ամեն օր 10:00-18:00 Հայաստանում, կամ +7(968)600-48-48, ամեն օր 09:00-23:00 Ռուսաստանում: Դեպի Ռուսաստան ավտոբուսի տեղերի անվճար ամրագրում: Դեպի Ռուսաստան ավտոբուսի ժամանակացույց:
Վորոնեժ — Երևան ավտոբուս
Մեկնման վայրը` М-4 Дон, 518-й километр. Около АЗС «Лукойл»
ՎՈՐՈՆԵԺ միջանկյալ բնակավայրը գտնվում է Մոսկվա-Երևան ավտոբուսի երթուղային գծի վրա: Մանրամասն երթուղու սխեման այստեղ.
«Ավազառ Բուս» ընկերությունը մատուցում է ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծառայություններ Հայաստանի և Ռուսաստանի միջև: Միջազգային ամենահայտնի երթուղիներից մեկը Վորոնեժ-Երևան երթուղին է։
Երթուղու առանձնահատկությունները.
- Ուղևորության մոտավոր տևողությունը 43 ժամ է։
- Ուղևորության ժամանակ ավտոբուսն անցնում է երկու սահման (Հայաստան-Վրաստան, Վրաստան-Ռուսաստան), ուստի բոլոր ուղևորները անցնում են մաքսային ստուգում չորս անցակետերում։
- Ամեն 3 ժամը մեկ նախատեսված են սանիտարական կանգառներ՝ ուտելու և բնական կարիքները հոգալու համար։
Ինչու՞ ավտոբուսի տոմս գնել հենց «Ավազառ Բուս» ընկերության կայքում։
Մենք ունենք մեծ փորձ փոխադրումների ոլորտում, պարբերաբար թարմացնում ենք ավտոբուսի պարկը և մեկնումից առաջ ստուգում յուրաքանչյուր ավտոբուսի տեխնիկական վիճակը։ Մենք ոչ միայն մտահոգված ենք ուղևորների անվտանգությամբ, այլև փորձում ենք հնարավորինս հարմարավետ դարձնել ճանապարհորդությունը. ավտոբուսներն ունեն աուդիո/վիդեո համակարգ, օդորակիչ և WiFi ինտերնետ կապ: Ուղևորության սկսելու պահից մինչև նշանակման վայր հասնելը բոլոր ուղևորները ապահովագրված են։
Կարևոր առավելություններից մեկը համեմատաբար ցածր ուղեվարձն է:
Տոմսի արժեքը ձեռքի ուղեբեռից բացի ներառում է նաև ուղեբեռի տեղափոխումը։ Ավելորդ քաշի նորմերը և հավելավճարները նշված են համապատասխան էջերում՝ յուրաքանչյուր երթուղու համար:
Եթե Ձեզ անհրաժեշտ է տեղափոխել ծանրոցներ՝ իրեր, մթերք, սարքավորում և այլն, օգտվեք «Բեռնափոխադրումներ» ծառայությունից։
Ամրագրել Երևան-Վորոնեժ ավտոբուսի տոմս կամ պատվիրել ծանրոցների առաքում կարող եք հետևյալ եղանակներից մեկով.
- Ընկերության գրասենյակում ( հասցեն նշված է գլխավոր էջում)։
- Մեր կայքում: Դա անելու համար ընտրեք երթուղին, որոշեք ուղևորության ամսաթիվը, լրացրեք և ուղարկեք հայտը: Դրանից հետո դիսպետչերը կապ կհաստատի ձեզ հետ՝ ամրագրումը հաստատելու և մանրամասները պարզելու համար:
- Հեռախոսով։
Մեկնման վայրը և ժամանակը նշված է կայքում: Պլանավորեք ձեր ժամանումը մեկնման վայր` հաշվի առնելով այն փաստը, որ ավտոբուսը ժամանում է մեկնումից մեկ ժամ առաջ: Ուղևորության համար կարող եք վճարել ուղևորվելուց անմիջապես առաջ։
Avazar-bus.am կայքից ավտոբուսի տոմս գնելը իրական հնարավորություն է անվտանգ և հարմարավետ հասնել նշված վայր։