Տուլա — Երևան ավտոբուս
Տուլա → Երևան — 6000 ռուբլի
Երևան → Տուլա — 30000 դրամ
Տեղեկությունների համար զանգահարել +374(77)87-48-48, ամեն օր 10:00-18:00 Հայաստանում, կամ +7(968)600-48-48, ամեն օր 09:00-23:00 Ռուսաստանում: Դեպի Ռուսաստան ավտոբուսի տեղերի անվճար ամրագրում: Դեպի Ռուսաստան ավտոբուսի ժամանակացույց:
Տուլա — Երևան ավտոբուս
Մեկնման վայրը` М-4 Дон, 212-й километр, АЗС Лукойл
ՏՈՒԼԱ միջանկյալ բնակավայրը գտնվում է Մոսկվա-Երևան ավտոբուսի երթուղային գծի վրա: Մանրամասն երթուղու սխեման այստեղ:
«Ավազառ Բուս» ընկերությունը զբաղվում է ուղևորափոխադրմամբ և բեռնափոխադրմամբ ավելի քան 20 տարի: Լարված մրցակցության պայմաններում ձեռք բերված հսկայական փորձի շնորհիվ մենք սովորեցինք մեր հաճախորդներին մատուցել որակյալ ծառայություններ մատչելի գնով: Avazar-bus.am կայքից Տուլա-Երևան ավտոբուսի տոմս ձեռք բերած մեր բոլոր ուղևորներին երաշխավորում ենք.
- Հարմարավետություն: Միջազգային բոլոր երթուղիները սպասարկում են հարմարավետ Setra 315H ավտոբուսները, որոնք ունեն ընդարձակ բեռնախցիկ, ջերմաստիճանի կառավարման համակարգ, հարմարավետ նստատեղեր և ինտերնետ հասանելիություն: Յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ իրականացվում են սանիտարական կանգառներ:
- Անվտանգություն: Միջազգային ուղևորափոխադրումների կազմակերպման համար մենք ունենք բոլոր թույլտվությունները: Ավտոբուսները գտնվում են սարքին վիճակում, նախքան երթուղի դուրս գալը կատարվում է պարտադիր տեխզննում մեխանիկի կողմից: Աշխատանքի են ընդունվում միայն բարձր որակավորում ունեցող փորձառու վարորդներ:
- Մեկնում ըստ ժամանակացույցի: Ուղևորության մեկնումն ու երթուղու ընթացքը խստորեն նախատեսված են: Ավտոբուսը ժամանում է մեկնումից մեկ ժամ առաջ, որպեսզի բոլոր ուղևորները կարողանան առանց շտապելու տեղավորել իրենց իրերը բեռնախցիկում և զբաղեցնել իրենց տեղերը սրահում:
Ավտոբուսի տոմս կարող եք գնել ընկերության գրասենյակում, կայքում կամ հեռախոսով: Եթե նախատեսում եք այցելել հարազատներին կամ մեկնում եք գործուղման և արդեն գիտեք վերադարձի ճշգրիտ ամսաթիվը, մենք հնարավորություն ենք տալիս վերադարձի համար տոմսեր պատվիրել: Ուղեվարձը վճարվում է նստելուց առաջ:
«Ավազառ Բուս» ընկերության ավտոբուսով ուղևորությունը իդեալական լուծում է նրանց համար, ովքեր սիրում են հարմարավետություն և գիտեն, թե ինչպես տնտեսել իրենց գումարը:
Հիշեցնում ենք, որ Տուլա-Երևան երթուղին անցնում է Վրաստանի տարածքով: Այդ պատճառով բոլոր ուղևորներին հարկ կլինի անցնել մաքսային զննում երկու պետական սահմաններում: Վերին Լարսի անցակետում եղանակային անբարենպաստ պայմանների հետ կապված սահմանի հատման ժամանակը կարող է մի փոքր տարբերվել նախատեսվածից:
Ընկերության կայքում դուք կարող եք պատվիրել նաև բեռների առաքում Հայաստան-Ռուսաստան գործող ցանկացած երթուղով: Առաքման համար ընդունվում են 1 կգ-ից 5 տոննա քաշ ունեցող անձնական իրեր, սնունդ, դեղամիջոցներ, փաստաթղթեր, սարքավորումներ: